The churches of Garni

Գառնի գյուղը տեղակայված է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին` Ազատ գետի աջ ափին: Գյուղը վերջնականապես ավերվել և ամայացել է 1679-ի երկրաշարժի ժամանակ: Կրկին բնակեցվել է 1829-30-ին գաղթականներով: Գառնին Հայաստանի այն բնակավայրերից է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Գառնին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների մշակույթի հետքեր: Ամրոցից և հեթանոսական տաճարից բացի պահպանվել են հայ միջնադարյան ճարտարապետության և արվեստի հուշարձաններ:
Գառնի գյուղի հարավարևելյան կողմում գտնվում են VI դ. միանավ եկեղեցու ավերակները:
Մուտքերը երեքն են` մեկը արևմուտքից և երկուսը հարավից: Արտաքին ճակատները հարդարված են դեկորատիվ համակարգով, որի շնորհիվ կառույցը նախաքրիստոնեական հայկական ճարտարապետությունը քրիստոնեականին կապող օղակներից է համարվում:
Մաշտոց Հայրապետ եկեղեցի
Գառնիում է գտնվում նաև XII դ. կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որն ավանդաբար անվանում են «Մաշտոց Հայրապետ» (ըստ արձանագրության` Սբ. Աստվածածին): Այն միանավ կենտրոնագմբեթ է, իսկ արտաքինից` քառակուսի: Թմբուկը ձևավորված է որմնախորշերով, վարդաքանդակներով և շատ լավ է պահպանվել: Չորս պատերից երեքի վրա արված են երկու երկար որմնախորշեր, իսկ վերջինը` մուտքը, զարդարված է խաչքարով և բուսանախշ որմնանկարներով: Եկեղեցուն հարավից կից է նվիրատվական արձանագրություններով խաչքար-մահարձանը:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Գառնի գյուղի կենտրոնում: Արձանագրության համաձայն այն կառուցվել է XII դ.: Այս եկեղեցին նման է Մայր Տաճարին, եռանավ է և կառուցված է վարդագույն տուֆից:
Գառնիում և շրջակայքում պահպանվել են մատուռներ (հյուսիսարևելքում` «Թուխ Մանուկ», հյուսիսարևմուտքում` բլրի գագաթին` Սուրբ Սարգիս), Կատրանիդե թագուհու (ամրոցից հարավ, 879) և XI- XIII դդ. խաչքարեր:

Garni is rich with cultural monuments.

After excavations were discovered traces of the different cultural epoch. Except fortress and pagan temple were preserved the monuments of art and Armenian Middle Age architectural.
In the southeast side of Garni are situated the ruins of the church VI c.

There are three entrance – from west and two from south: Appearance decoration with decorative system, thank to which building is considered to be one of the pre-Christian Armenian architectural links to Christianity.Գառնի գյուղի եկեղեցիները1.jpg
Գառնի գյուղի եկեղեցիները2.jpg