Myths and Legends

Myths and Legends

ԽԱԼԴԻ

Ուրարտական (9-6րդ դարեր) շրջանի որմնանկարներում ու քանդակներում Խալդիին` ուրարտացիների գլխավոր և գերագույն աստծուն պատկերել են առյուծի մեջքին կանգնած: Ամենաշատ զոհերը` 17 եզ, 34 ոչխար, 6 ուլ մատուցվել և ամենաշատ տաճարները նվիրաբերվել են հենց այս աստծուն: Տաճարներում դրված էին Խալդիի և նրա կնոջ` Արուբանիի, ինչպես նաև ուրարտական թագավորների կիսանդրիները: Խալդիի որմնանկարներից մեկում նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով և ահեղ առյուծի մեջքին կանգնած:

ԱՐԱՄԱԶԴ

Մի քանի դար անց Հայկական լեռնաշխարհում Խալդիին փոխարինում է երկնքի և երկրի, մարդկանց ևԼեգենդներ և առասպելներ.jpgաստվածների արարիչ, երկրին բերրիություն և պարարտություն շնորհող գերագույն նոր աստվածը` Արամազդը: Արամազդի զավակներն էին՝ պտղաբերության աստվածուհի Անահիտը, ընտանիքի պահպանման աստվածուհի Նանեն, արևի և կրակի աստված Միհրը:

ԱՆԱՀԻՏ

Անահիտը պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ ավելի վաղ շրջանում նաև ռազմի աստվածուհին: Հին ժամանակներում ցուլը խորհրդանշում էր Լեգենդներ և առասպելներ1.pngարգասավորություն և սերնդագործություն: Անահիտին պատկերում էին ցորենի հասկը, իսկ ավելի ուշ` ձիթենու ճյուղը ձեռքին: Աստվածուհին հետևում էր նաև մարդկանց շրջանում բարիքների արդարացի բաշխմանը, օրենքների կատարմանը և պատժում կարգազանցներին:

Անահիտին նվիրված գլխավոր տոնը, որը մեծ շուքով նշվում էր օգոստոսի 15-ին, կապված էր բերքի հասունացման հետ: Ծիսակատարություններն ուղեկցվում էին օրեր տևող աղոթքներով, երգերով և խնջույքներով:


ՄԻՀՐ

Արիական ժողովուրդների, այդ թվում նաև հայերի շրջանումԼեգենդներ և առասպելներ2.jpgտարածված էր Միհր աստծո պաշտամունքը: Նա համարվում էր կենսատու լույսի, մաքրության, բարության, ճշմարտության իսկ ավելի ուշ շրջանում` արևի և կրակի աստվածը: Հնագույն առասպելների համաձայն` Միհրը, ով Արամազդի որդին էր, ծնվել էր ժայռից և դաստիարակվել հովիվների մոտ: Հնագույն քանդակներում Միհրը պատկերվել է առույգ պատանու տեսքով և տապալված ցլին քարայրում զոհաբերելիս:

ՎԱՀԱԳՆ

Վահագնը, որին անվանում են վիշապաքաղ, պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածն էր: Ավելի ուշ շրջանում նա փոխարինել է Խալդիին: Վահագնի ծնունդը կապված է հին հայերի վաղնջական այնԼեգենդներ և առասպելներ3.pngպատկերացման հետ, ըստ որի` աշխարհը բաղկացած է 3 մասից` երկնքց, երկրից և ծովից: Եվ ահա ինչպես են երգել Վահագնի ծնունդը.


Երկնեց երկիր, երկնեց երկիր,


Երկնեց և ծովն ծիրանի…

ՏԻՐ

Լեգենդներ և առասպելներ4.jpgՏիրը դպրության, պերճախոսության, գիտությունների և արվեստների աստվածն է: Նրա հովանավորությունների շրջանակը բավականին լայն է: Տիրն Արամազդ աստվածահոր ատենադպիրն ու սուրհանդակն էր, մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրանցողը, ննջեցյալների հոգիները հանդերձյալ աշխարհ ուղեկցողը:

ԱՍՏՂԻԿ

Հինավուրց ավանդություններից մեկը պատմում է, թե ինչպես է ծնվել Վահագն Վիշապաքաղի հարսնացուն` սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը:Լեգենդներ և առասպելներ6.jpgԸստ ավանդության` գերագույն աստված Արամազդը` կասկածելով, որ իր երկվորյակը հետագայում կարող է իրեն մրցակից դառնալ, սպանում է նրան և գցում ծովը: Թափված արյունից ծովը փրփրում է և փոթորկահույզ ալիքներից ծնվում է Աստղիկը: Դիցուհին ծովից դուրս է գալիս և որտեղով որ անցնում է` ոտքերից կաթկթացող արյունից վարդեր են աճում: Եվ սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին նվիրված տոնը կոչվում է Վարդավառ:

Տոնին Աստղիկին ընծայաբերվել են ծաղիկներ, հատկապես վարդեր, թռցրել են աղավնիներ, որոնք սուրբ են համարվել: