ՍԻՐԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակից լինել մեր նորաստեղծ կայքի բացմանը՝ նվիրված Կոտայքի մարզի տեսարժան վայրերին, մասնավորապես Գառնիի տաճարին և Գեղարդի վանքային համալիրին:
Այցելելով մեր կայք Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր հարուստ պատմությանը, գեղեցիկ ավանդություններին, ինքնատիպ մշակությային ժառանգությանը և նոր ծրագրերին:
Մեր կայքի առաջնային նպատակն է ապահովել հակիրճ, բայց բովանդակալից տեղեկատվություն բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են այցելել Հայաստան:
Մեր նոր կայքը հնարավորություն է տալիս կազմակերպել ցանկալի հանգիստ, շրջել Կոտայքի մարզի տեսարժան վայրերով, օթևանել Գառնի, Գողթ գյուղերում, մոտիկից ծանոթանալ հայ ավանդական ընտանիքներին, համտեսել հայկական խոհանոցի անկրկնելի կերակրատեսակները:
Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին և առաջարկներին:
Մեր հասցեն:
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի
Հեռ. (+374)098 58 42 58
E-mail: [email protected]