Կոտայքի մարզը Հայաստանի միակ «ներքին» մարզն է, ունի կենտրոնական դիրք: Մարզը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 7 % և կազմում` 2076 քառ.կմ:
Մարզի բնակչության թիվն է` 280.7 հազ.մարդ:
Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա:
Մարզի տարածքում են գտնվում Ակնա և Վիշապա /Գեղարդալիճ/ լճերը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Կոտայքի մարզը այդ թանգարանի արժեքավոր և երևելի ցուցասրահներից մեկը:
Հայտնաբերված բազմաթիվ դամբարանները, բերդ-շեները, կիկլոպյան ամրոցները և բնակատեղիները հուշում են, որ Կոտայքը խիտ բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա 3-2 հազարամյակներում:
Ասվածի ապացույցները` Գեղամա լեռների հռչակավոր ժայռապատկերներն ու վիշապաքարերն են, իսկ հայտնաբերված վայրի ցորենի բուսուտները, խաղողի և պտղատեսակների վայրի ծառերը ցույց են տալիս, որ տեղի բնակիչը, մեզանից դեռևս 20-30 հազար տարի առաջ երկրագործ է եղել: Տարածաշրջանի մինչ օրս պահպանված տեղանուններից շատերն առնչվում են Հայկ նահապետի անմիջական հետնորդների, նահապետական տան գլխավորների, ժամանակի առաջնորդների անվանումների հետ, ինչպես օրինակ` Գեղամ, Արամ, Արա Գեղեցիկ, Շամիրամ անուններից առաջացել են` Գեղամա լեռներ, Արամուս, Արզնի-Շամիրամ ջրանցք, Առինջ, Էլար, Կամարիս տեղանունները:
Կոտայքի մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռները, Ծաղկունյաց լեռնաշղթան: Համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են բարձրաբերձ լեռնագագաթներ` Աժդահակ, Հատիս, Արայի, Գութանասար, խոր կիրճեր` Հրազդան և Ազատ գետերի, լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ` Կոտայքի և Եղվարդի:
Ներկայումս Կոտայքի մարզում գրանցված են ավելի քան 3200 պատմամշակութային արժեքներ և հուշարձաններ` Գեղարդավանք, Գառնիի տաճար, Կեչառիսի վանքային համալիր: Բազիլիկ Բազիլիկատիպ և ուշ շրջանի քրիստոնեական գեղեցիկ տաճարներ կան Ողջաբերդում, Եղվարդում, Արամուսում, Պտղնիում, Ծաղկաձորում, Բջնիում, Մեղրաձորում և այլուր:
2000 թվականին Գեղարդավանքն և Ազատ գետի վերին հովիտն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, ներկայացնելով ամբողջ աշխարհին միջնադարից մեզ հասած հարուստ ժառանգության հայկական գլուխգործոցներից մեկը:
KOTAYK MARZ IN REPUBLIC OF ARMENIA
Kotayk region occupies: 2076 sq.km.
Population: 280 700 people
Center of Marz: Hrazdan, distance from Yerevan is 50km
Kotayk province of natural resources: Tsakhkunyats and Geghama mountain ranges, Ara (2577 m) and Hatis (2528 m) mountain Flowing through the region Hrazdan (141 km) and Azat (55 km) rivers. In Kotayk region found Khosrov reserve, Akna and Vishapa lakes.
Armenia is a museum under the open air and Kotayk Marz is one of the worthwhile galleries of it. Many tombs, ciclop castles, dwellings founded in Kotayk Marz reminds us that in the 3rd-2nd BC millenniums Kotayk was already densely populated.
The huge rocky mountain, vishapaqars (dragon stones) and also the wild trees of grapes and harvest are the proves of what is said above , which shows that 20-30 thousand years ago local community has been a tiller. Many of the names of the location are closely connected with Hayk Nahapet’s immediate successors, the head of patriarchal home, the names of the leaders of that very time, such as: Gegham, Aram, Shamiram, Geghama mountains, Aramus, Arzni-Shamiram canal, Arindj, Elar, Kamaris, etc..
Geghama mountains laps, Tsaghkunyats mountain range are in the territory of Kotayk marz,
In the

relatively limited space there are high tops : Ajdahak, Hatis, Arayi, Gutanasar, deep
gorges : Hrazdan and Azat river and wide valleys and uplands: Kotayk, Eghvard.
Nowadays there are more than 3200 historical values and monuments in Kotayk: Geghardavank, Garni temple, Kecharis complex. There are basilic and late Christian beautiful churches in Voghjaberd, Eghvard, Aramus, Ptghni, Tsaghkadzor, Bjni, Meghradzor.
In 2000 Geghardavank and Upper Valley of Azat river are included in the Heritage list of UNESCO, presenting the whole world one of the masterpieces of Armenian heritage.